Կարևոր ՌԴ տեղափոխվողների համար. նոր օրինագիծ է ներկայացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիգրանտը, ով ծրագրում է ընտանիքի հետ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, պետք է երեխային նախօրոք սովորեցնի ռուսաց լեզուն, որպեսզի նա հասկանա վարքի մշակույթը և հասակակիցների հետ շփվել կարողանա. գրում է ՌԻԱ Նովոստիին:
Վերջերս Պետդումա է ներկայացվել օրինագիծ, ըստ որի՝ օտարերկրացիների երեխաները, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, նախքան դպրոցներ ընդունվելը կանցնեն ռուսաց լեզվի իմացության թեստ։
«Եթե կյանքդ կապում ես Ռուսաստանի հետ, ուզում ես դառնալ նրա քաղաքացին, ուզում ես, որ երեխաներդ այստեղ կրթություն ստանան, ապա առանց ռուսաց լեզվի իմացության, ինչպե՞ս կարող ես գիտելիք ձեռք բերել, հետևաբար, եթե ինչ-որ ընտանիք որոշի տեղափոխվել և ապրել այստեղ, որպեսզի նրանց երեխաները սովորեն մեր դպրոցներում, իհարկե, նրանք պետք է երկար աշխատեն, նախօրոք, որպեսզի երեխան ռուսերեն իմանա»,- ասել է պատգամավորներից մեկը: