«Մագիստրալ» առողջարանում թունավորվածների թիվը հասել է 40-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿեմերովոյի մարզի Սալաիր քաղաքի Մագիստրալ առողջարանում թունավորվածների թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասի հետաքննչական վարչության մամուլի ծառայությանը։
Նախկինում հաղորդվում էր, որ թունավորվել է 35 մարդ։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ իրենք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում թունավորված երեխաների թիվը հասել է 39-ի։ Բժշկական օգնության է դիմել նաև մեկ մեծահասակ։
Միջադեպի կապակցությամբ Ռոսպոտրեբնադզորը սանիտարահամաճարակային հետաքննություն է կազմակերպել։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 238 («Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին») հոդվածով: