ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է, ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը․ Ադրբեջանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ, և հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսեւորում։
Ռազմական օգնությունը Հայաստանին և ապագայում նման օգնության ավելացման կոչերը կծառայեն տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ Ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել տրամադրվող օգնության մասին։
Եվրամիությունը պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- հայտարարել է Ա.Հաջիզադեն։