Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոյս իմ ոսկե հեքիաթն է». Նոյ Թևոնյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղի բարձունքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոյը շատ սիրուն, լուսավոր տղա էր, բարի, խելացի: Սպասված ու սիրված երեխա էր՝ երեք քրոջ փոքր եղբայրը: Շատ աշխույժ էր մանկության տարիներին: Ասում էինք՝ քիչ վազվզի, կհոգնես, արձագանքում էր՝ էներգիաս այնքան շատ է, պետք է ծախսեմ: Շատ խղճով էր, փողոցում տեսներ՝ մեկը գիրք կամ այլ իր է վաճառում, կգներ, եթե անգամ իրեն պետք չլիներ. «Մա՛մ, գնեմ, որ պապիկների հոգսը թեթևանա, վաճառեն ու շուտ գնան տուն»»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Նոյի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ էր սիրում ֆիզիկան: «Նոյս ծնվել է Արարատի մարզի Արալեզ գյուղում: Սովորել է տեղի հանրակրթական դպրոցում: Երեք տարի հաճախել է Վեդիի մարզադպրոց, զբաղվել դոքենդո կարատեով։ 12 տարեկանից սովորել է Թումո կենտրոնում։ Նորագույն տեխնոլոգիաները շատ էր սիրում, ռոբոտաշինությամբ էր զբաղվում, արժանացել է պատվոգրերի: Մի քանի անգամ ներկա ենք եղել Թումոյում կազմակերպված ցուցահանդեսներին»: Նոյը երկքաղաքացիություն ուներ, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր: Ընտանիքը մի շրջան տեղափոխվեց Ռուսաստան:

«Որքան համոզեցինք մնալ և ուսումը շարունակել այնտեղ, չհամաձայնեց. «Պետք է Հայաստան վերադառնամ, սովորեմ, նաև բանակում ծառայեմ»: Վերադարձանք: 2019 թ.-ին ընդունվեց Ագրարային համալսարանի գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժին: Մեկ կիսամյակ սովորեց, և զորակոչեցին բանակ: Իրեն ծանուցագիր չի եկել, ինքը զանգահարեց զինկոմիսարիատ, թե՝ իմ ընկերները մեկնել են ծառայության, իսկ ե՞ս»: 2020 թ.-ի հունվարի 19-ին Նոյը զորակոչվել է Հայկական բանակ։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։

«Զինակից ընկերները պատմում էին. «Երբ նկատում էինք, որ Նոյը որևէ բան է անում, ամբողջ վաշտով հավաքվում էինք նայելու, թե ինչ է անում, ինչ նոր բան է մտածել»: Շատ էին իրեն սիրում, հարգում, մի օր զանգահարեց՝ մա՛մ, տղաներն ինձ «Ռազվետկի պոնչ» են ասում: Տարիքի հետ ավելի էր լրջացել, անգամ քույրիկը, որ իրենից 11 տարի մեծ է, ասում էր՝ մա՛մ, ոնց որ իմ մեծ եղբայրը լինի, չեմ կարողանում իր հետ փոքրի պես շփվել: Հասուն էր, խելացի, կարծես ժամանակից շուտ մեծացավ: Անսահման բարի էր, երևի այս ամենի պատճառն էլ իր բարությունն ու խիղճը դարձան: Մի շոկոլադ ունենար, հավասար մասերի կբաժաներ, որ ընտանիքի բոլոր անդամներին՝ թեկուզ փոքր, բայց մեկ կտոր բաժին հասներ: Մի օր էլ, երբ դեռ բանակ չէր գնացել, զրուցում էինք, ասաց. «Մա՛մ, գիտե՞ս, թե ինձ իմ մեջ ինչը դուրս չի գալիս»:

Հարցրեցի՝ ի՞նչը Նոյ ջան: «Խիղճս, խիղճս շատ է խանգարում ինձ ապրել»: Մեկ-մեկ ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս՝ երանի մի քիչ վախկոտ լիներ, այդքան խղճով չլիներ: Բայց հետո հասկանում եմ՝ չէր կարող այդպիսին լինել: Իր տեսակը չփոխվեց ո՛չ ծառայության օրերին, ո՛չ էլ պատերազմի ժամանակ»: Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց: «Մոսկվայում էի: Արթնացա ու միանգամից ասացի՝ տոմս գնեք, գնում եմ Հայաստան: Դեռ պատերազմի մասին չէի էլ լսել: Տոմսը գնեցին, եկա, արդեն պատերազմի լուրը տարածվել էր: Պատերազմի օրերին առաջին հարձակումը եղել է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ: Իրենք դիրքերում էին: Ամեն օր զանգահարում էր, բայց ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ նորմալ է, լավ եմ: Այդ մի քանի րոպեի ընթացքում հասցնում էր և՛ մեզ հետ զրուցել, և՛ մեր միջոցով ինֆորմացիա փոխանցել զինակից ընկերների ծնողներին, որպեսզի նրանք էլ հանգիստ լինեին իրենց տղաների համար:

Ծառայության ժամանակ Նոյը դրոններ էր երկինք բարձրացնում, պատերազմի ժամանակ նորոգում վնասված դրոնները: Հոկտեմբերի 2-ին զանգեց՝ մա՛մ, պապային ասա, թող շուտ ինձ զանգի: Հայրիկի հետ խոսելիս ասել էր՝ բոլորը թողել, գնացել են, շրջափակման մեջ ենք, ի՞նչ անենք: Ասում է, որ մի տասը հոգով են իրենց սպայի հետ: Հայրիկը խորհուրդ էր տվել նահանջել, ասել, որ այդքանով ոչինչ անել չեն կարող: Երեխեքը 70 կմ՝ Մատաղիսից մինչև Դրմբոն ոտքով գալիս են, իհարկե, ոչ ճանապարհներով: Հասնում են Մարտակերտ, տեսնում են այն գրավված է, մի կերպ անցնում են այդ հատվածից, հասնում են Դրմբոն: Այնտեղ զարմանում են, որ երեխեքը ողջ են մնացել, դե, բոլորը իրենց թողել ու փախել էին: Մի քանի օր մնում են այդտեղ, հոկտեմբերի 7-ին իրենց հրաման են տալիս, որ պետք է Վարանգաթաղի բարձունքը գրավեն: Այդ օրն եմ վերջին անգամ իր հետ խոսել: Մի անգամ առավոտյան է զանգել, մի անգամ՝ կեսօրին:

Իրեն ասում էի՝ Նո՛յ ջան, ցավդ տանեմ, ինչո՞ւ ես այդքան զանգում: Վախ կար, որ հանկարծ հեռախոսի միջոցով իրեն չթիրախավորեին: «Մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել»: Իսկ ես չէի հասկանում, որ հրաժեշտ է տալիս՝ իմանալով՝ ուր որ գնում են, հետդարձ չկա»: Տիկին Գայանեն հիշեցնում է՝ Վարանգաթաղը շատ կարևոր նշանակություն ունեցող բարձունք է եղել: «Կարելի է ասել, որ դրանից կախված է եղել Եղնիկների զորամասի գոյությունը: Դրա համար տղաներն ասել են՝ ավելի լավ է մենք, քան հազար զինվոր»: Նոյը զոհվել է հոկտեմբերի 9-ին, մայրիկն ասում է՝ պաշտոնական տվյալներով, հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը պաշտպանելիս: «Բարձունքը գրավում են, թշնամու դրոշն իջեցնում: Կրակ է սկսվում: Տղաները զոհվում են: Տղաներից մեկը, որը մեր տուն եկավ, պատմեց մանրամասները. «Դեղատուփը վերցրեցի, որ վերև վազեմ, բայց հրամանատարն ասաց՝ ուշ է, մի գնա, տղաները զոհվել են»: Երեք հետախույզ և իրենց հրամանատարը՝ Նոյս, Ադամը, Արտակը ու Միհրանն, այդտեղ զոհվում են: Ընկերները որոշում են բարձունքից իջեցնել տղաների մարմինները, որպեսզի թշնամին հանկարծ մոտ չգա նրանց»: Ապրելու ուժի մասին:

«Աղջիկներս ուժ տվեցին ապրելու: Ապրեմ, որ ապրեցնեմ Նոյիս: Եթե իմ տղան իր կյանքը գիտակցաբար զոհել է հանուն ուրիշների, ուրեմն, ես պարտավոր եմ ապրել: Տղաները հստակ գիտակցել են, թե որքան վտանգավոր առաջադրանք պետք է կատարեն, գիտակցված անձնազոհության են գնացել: Հիմա մեր կործանվելը, ոչինչ չանելը հեշտ է, ապրելն է դժվար: Ամեն օր արթնանալ ու գիտակցել, որ քո երեխան չկա, դա է դժվարությունը: Բայց տարբերակ չունես, պիտի ապրես ու իրեն ապրեցնես: Տղաները նպատակի համար գնացին, որ փրկեն երկիրը, պիտի արժանի լինենք իրենց: Մեզ՝ ծնողներիս, պետք չէ խղճալ, մենք այսպիսի կամքի ուժ ունեցող, ուժեղ տղաներ ունենք, ուղղակի պետք է բոլորս միասին ամեն ինչ անենք, որ նրանց անունները հավերժանան պատմության մեջ: Նրանք շատ կարճ ապրեցին, բայց նրանք հավերժ են լինելու: Նոյս իմ կարճ ու ոսկե հեքիաթն է»:

Տիկին Գայանեն որդու մանկությունից մի պատմություն է վերհիշում: Չգիտես էլ՝ ճակատագի՞ր, թե՞ ուղղակի դիպված է այն: «2006 թ.-ին Նոյը դեռ հինգ տարեկան էր: Ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, այդ ընթացքում աշխատում էր ոստիկանական ուժերում: Հերթական աստղը ստանալուց հետո Նոյն ասաց՝ մա՛մ, ինձ համար էլ նման մի գրքույկ սարքիր: Տանը ունեինք մաքուր, չգրված գրքույկ, վերցրեցի, իր հինգ տարեկան նկարն ամրացրեցի, սկսեցի նշումներ անել՝ Նոյ Թևոնյան, հետախուզություն, ինքն էլ ասաց՝ գրի 2020 թվական: Գրեցի վավեր է մինչև 2020 թվականը: Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ 2020, ասաց՝ սիրուն թիվ է»:

Հ. Գ. - Նոյ Թևոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. «Ժողովուրդ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղի
Ամենադիտված