Մանկական ճամբարը ջրհեղեղի տակ է հայտնվել․ 350 երեխա տարհանել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեպի Պրիմորյեի Պարտիզանսկի շրջանում գտնվող «Կոստյոր» մանկական ճամբար տանող ճանապարհը ջրհեղեղի տակ է հայտնվել, անցանելիություն չկա։ Մասնագետները տարհանում են 350 երեխա, ինչպես նաև, ըստ դատախազության տվյալների, 49 աշխատակից, հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա – Վլադիվոստոկը»։
Երեխաների անվտանգությունն ապահովելու համար մասնագետները որոշել են նրանց տարհանել և տեղափոխել ժամանակավոր բնակության վայրեր, տեղեկացնում է տարածաշրջանի կառավարությունը։ Այնտեղ երեխաներին կապահովեն անհրաժեշտ ամեն ինչով՝ քնելու տեղերով, ջրով և սննդով։
Նախկինում «Կոմսոմոլսկայա Պրավդա» գրել էր, որ եղանակային պայմանների պատճառով Վլադիվոստոկում մտցրել են բարձր պատրաստվածության ռեժիմ։