ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տիրող իրավիճակը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։
Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ և միջազգային թեմաներ։