«Դժվար է ավելի վատ բան մտածել». Պեսկովը՝ Ռուսաստանի ակտիվներից Ուկրաինայի համար զենք գնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար զենք գնելու մասին, հայտարարել է, որ «դժվար է ավելի վատ բան մտածել», գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից Ուկրաինային ռազմական օգնության 1,4 միլիարդ եվրոյի առաջին փոխանցումը տեղի կունենա օգոստոսի սկզբին։
«Այս գումարները ոչ միայն հիմնականում գողացված են, այլև դրանք ծախսվում են զենք գնելու վրա, հավանաբար դժվար է ավելի վատ բան մտածել»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ նման գործողությունները չեն կարող անհետևանք մնալ։
«Իհարկե, այսպես թե այնպես, պատասխան կլինի»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։