Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարդ հետքերով. ինչո՞ւ  է ԵՄ-ն խոսում Երևանի հետ վիզաների վերացման մասին և փող է տալիս բանակի համար» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը երկխոսություն է սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ, ինչպես նաև 10 միլիոն եվրո է հատկացրել Երևանին զինված ուժերին աջակցելու համար։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ-ն Հայաստանում և որքան ժամանակ Երևանին կհաջողվի վարել արտաքին քաղաքականության երկակի կուրս  փորձել է պարզել iz.ru-ն։

Եվրոպայում ասում են, որ ԵՄ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում անվտանգության թեման գնալով ավելի է կարևորվում։

«Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ մեր երկխոսության հետագա ընդլայնման հարցում», - ասված է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ուղերձում:

Երևանում նման արտաքին քաղաքական քայլերը բացատրվում են անվտանգության լրացուցիչ աղբյուրների որոնմամբ, քանի որ գոյություն ունեցող մեխանիզմները, իբր, չկարողացան պաշտպանել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահերը 2020 և 2023 թվականներին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց:
Իհարկե, ԵՄ-ի Հայաստանի Զինված ուժերին աջակցելու գործում անմիջական մասնակցության մեջ ներգրավելու նման փորձերը Բաքվում ակնհայտ զայրույթ են առաջացնում։ Բրյուսելի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանի կարգավորման հարցում այնտեղ ընկալվում է բացառապես որպես նոր «բաժանարար գիծ» ստեղծելու քաղաքականություն։

Ընդ որում, Հայաստանին խոստացված գումարն այնքան էլ էական չէ, և, հետևաբար, այն հատկացնելու որոշումը, ավելի շուտ, դառնում է ինչ-որ քաղաքական քայլ, որն ուղղված չէ հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը։

«Սա առաջին հերթին Ռուսաստանին հանրապետության տարածքից դուրս մղելու փորձ է: ԵՄ երկրները փորձում են ամրապնդել իրենց դիրքերն ի վնաս մեր դիրքերի։ Նման փորձերը կշարունակվեն նաև ապագայում»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովը։

Երևանի և Բրյուսելի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը, փորձագետների կարծիքով, կարող է նպատակ ունենալ խրախուսել Հայաստանի ղեկավարությանը վերանայել 102-րդ ռուսական ռազմակայանի կարգավիճակը: Սակայն Փաշինյանը կարող է որոշակի դժվարություններ ունենալ այդ հարցում, քանի որ ըստ պայմանագրի այն տեղակայվելու է Հայաստանի տարածքում մինչև 2044 թվականը: Դմիտրի Սիդորովը, սակայն, չի բացառել ռուս զինվորականների դեմ սադրանքների հնարավորությունը, որպեսզի փոխվի տեղի բնակչության վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կարող է բարձրացնել բազան իր տարածքից դուրս բերելու հարցը, կամ կարող է հարց առաջանալ կարգավիճակի փոփոխության, կադրերի կրճատման և այլնի մասին, կարծիք է հայտնել փորձագետը։ Բայց, եթե անգամ նման գործընթացներ սկսվեն, դրանք մեկ գիշերվա ընթացքում չեն լինի։ Բացի այդ, հայ հասարակության ներսում այդ հարցը ոչ մի կերպ միանշանակ չի ընկալվում, և Երևանը նման քայլի չի գնա առանց Եվրամիության ուժեղ աջակցության։ Եվրամիությունը բազմիցս է ցանկություն հայտնել ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն, բացի որոշակի ոլորտներում հուշագրերից ու համաձայնագրերից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել։

Հայաստանը, խորացնելով համագործակցությունն արևմտյան երկրների հետ, հույս է դնում նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման վրա, որոնց հետ հանրապետությունը կապված է պատմական կամ տարածքային հակամարտություններով, iz.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Վադիմ Մուխանովը։

«Կոնֆլիկտային իրավիճակները Հայաստանի ղեկավարությանը դրդում են ակտիվանալ միջազգային ասպարեզում։ Երևանը հույս ունի, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը կարող է թույլ կտա կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց այստեղ հիմնական բառը «հնարավորն» է», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, կարելի է փաստել. ԵՄ-ին մերձենալու Երևանի փորձերը, ըստ ամենայնի, չեն նպաստում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի արագացված համակարգմանը և ստորագրմանը։

Երևանի և Բրյուսելի մերձեցման մեկ այլ նշան է որոշումը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին։ Եվրամիությունը պարզաբանել է, որ առանց վիզայի ռեժիմ կներդրվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը բավարարի որոշակի «չափանիշներին»։ Ընդհանուր առմամբ, այդ գործընթացը կարող է դանդաղ լինել և տևել մի քանի տարի։ Հայաստանի խորհրդարանում որոշակի դժվարություններ են տեսնում այդ ճանապարհին։

«Առանցքային խնդիրներից մեկը կենսաչափական անձնագրերի համակարգն է, որը մեզ համար այնքան էլ պատրաստ չէ, պայմանը նաև պարտադիր բժշկական ապահովագրությունն է, որի համակարգը Հայաստանում դեռ չկա»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է իշխող «ՔՊ» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը դեպի Եվրոպայի հետ համագործակցություն տրամաբանական հարց է առաջացնում Ռուսաստանի հետ համատեղ կառույցներում Երևանի հետագա մասնակցության վերաբերյալ, հատկապես ԵԱՏՄ-ում։ Փորձագետները համոզված են, որ ԵԱՏՄ անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին, ուստի դժվար թե Երևանն ինքնուրույն քայլեր ձեռնարկի այդ ասոցիացիայի հետ վերջնական խզման ուղղությամբ։

«ԵԱՏՄ-ն ներկայումս Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերներից է, և Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին Եվրամիության հետ մերձեցման կուրսն ամենևին չի նշանակում Երևանի դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասել է Սանդիկովը:

Այդ հարցը ներկայումս խորհրդարանում չի քննարկվում, ընդգծել է նա, և նույն կերպ  հերքել այն թեզը, թե Հայաստանի գերնպատակն այս պահին Եվրամիությանն անդամակցելն է։
 «Այս իրավիճակը, երբ Երևանը հավասարակշռում է երկու հակադիր քաղաքական կուրսերի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության եզրին, կտևի այնքան, որքան դա հնարավոր կլինի,- կարծում է Վադիմ Մուխանովը,- բայց վաղ թե ուշ շահերի որոշակի բախում կլինի, և Հայաստանը, ստիպված պետք է քաղաքական ընտրություն կատարի»։ Փորձագետը, սակայն, կարծում է, որ մոտակա հեռանկարում  նման ընտրություն կատարելու նախադրյալներ չկան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
Ամենադիտված