Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող շիա աշխարհազորային «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտների վրա։ Ինչպես հայտնում է Janoubia լրատվական պորտալը, հարձակումների արդյունքում տներ են ավերվել Քֆար Կիլլա, Մարկաբա և Հուլա գյուղերում։
Հարվածների վայր են մեկնել տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարների խմբերը և շտապօգնության մեքենաները։ Տեղեկություններ կան խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։
Անօդաչու թռչող սարքի հարվածը հաջորդել է հյուսիսային Իսրայելի վրա շիա զինյալների հրթիռակոծմանը: Վաղ կեսօրին արևմտյան Գալիլեայում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Լիբանանի հետ սահմանից 5-15 կմ շառավղով գտնվող բնակավայրերը կրակի են ենթարկվել «Կատյուշա» հրթիռային կայաններից։
«Ալ Մանար» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հուլիսի 22-ից «Հեզբոլլահի» ստորաբաժանումները հրթիռակոծել են Իսրայելի հյուսիսում գտնվող 16 բնակավայրեր, որտեղ բնակիչները չեն տարհանվել 2023 թվականի հոկտեմբերին։
Չորեքշաբթի օրը օկուպացված Քֆար Շուբայի բարձունքների շրջանում բախումներ են տեղի ունեցել իսրայելական զորքերի և շիա զինյալների միջև։ Լիբանանի հարավից արձակված անօդաչու թռչող սարքը նկատվել է Վերին Գալիլեայի Այելեթ ՀաՇահար բնակավայրի երկնքում, և Իսրայելի հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել դրա վրա։
Տեսանյութը՝ այստեղ