Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունաստանի արտգործնախարարությունը ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանին աջակցելու հարցում:
«Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Հայաստանին օգնություն տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և Հայաստանի հետ երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:
ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանային կայունությանը»,- նշված է նախարարության X-ի էջում: