Վաշինգտոնում ցnւյցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ:
Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
Իրավապահների տվյալներով՝ ցուցարարների թիվը կարող է հասնել շուրջ 50 հազարի: Քաղաքի ոստիկաններին միացել են նյույորքցի մոտ 200 իրավապահներ:
Մարդիկ հավաքվել են Կապիտոլիումի շենքին հարակից Փենսիլվանիայի պողոտայում: Ցուցարարները պարզել են Պաղեստինի դրոշները և պաստառներ՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Իսրայելին: Հրեական կազմակերպությունները ավելի վաղ հայտարարել էին այս ակցիան անցկացնելու մտադրության մասին։
Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 25-ին կհանդիպի Բայդենին և երկրի նախագահի նոր թեկնածու Քամալա Հարիսին, իսկ հաջորդ օրը՝ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։