Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գառնիկի մեջ այնքան կյանք ու լույս կար, նա իմ ուժն էր». Գառնիկ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գառնիկս բացարձակ վախ չուներ: Մանկուց էր այդպիսին, վախ չուներ ոչ մի բանի հանդեպ: Ակտիվ էր, էներգիան անսպառ: Իր ակտիվությունն ու էներգիան պահպանվեցին տարիքի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աղավնին՝ Գառնիկի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին լավ էր սովորում: «Ուսուցիչները պատմում են՝ նույն ժամանակահատվածում կարողանում էր խոսել, գրել, կարդալ, լսել ու պատասխանել, թե, օրինակ՝ ուսուցիչն ինչ հարցրեց այդ պահին: Բոլորն ապշում էին Գառնիկի այդ ընդունակության վրա: Օտար լեզուներ շատ էր սիրում: Երեք տարեկանից աստիճանաբար սկսեց անգլերեն ուսումնասիրել: Առաջին դասարանում արդեն սկսեց օտար լեզու պարապել: Հինգ տարեկանում արտակարգ շախմատ էր խաղում: Գյուղի մասշտաբով մասնակցել է սիրողական մրցաշարերի: Դպրոցի նվագախմբում է նվագել: Տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ K1, մուայթայ, բոքս: Բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի»: Սպորտ, երաժշտություն, ուսում: Մայրիկի խոսքով, որդին ամեն ինչ հասցնում էր: «2020 թ.-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Օտար լեզուներն էին իր հետաքրքրության տիրույթում, սիրում էր բարձունքում լինել, այդ պատճառով նաև ընտրեց միջազգային հարաբերությունների ուղղությունը»,- ասում է տիկին Աղավնին ու հավելում. «Տղաս մնաց բարձունքում»:

Բուհում մեկ կիսամյակ սովորելուց հետո 2021 թ. փետրվարի 12-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբնական շրջանում ծառայել է Խնձորեսկում, հետո՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: Գառնիկը զորակոչվել է ծառայության 44-օրյա պատերազմից հետո: Երբ մայրիկին հարցնում եմ՝ որդին ունե՞ր մտավախություններ, անհանգստություն, տիկին Աղավնին արձագանքում է. «Գառնիկը չէր վախենում: Ասում էր. «Մա՛մ, գիտե՞ս, թե ծառայության լավը որն է, որ դու ես քո գլխի տերը, պիտի պայքարես, պայքարես նաև քո կյանքի համար»: Ծառայության ընթացքում որևէ բանից չէր նեղվում: Ինքն այնպիսին էր, որ իր համար անհնարին ոչինչ չկար: Չէր սիրում մեզ պատմել ծառայությունից, հիմնականում ընկերների հետ էր կիսվում: Միակ բանը, որ տանն ասում էր, «սաղ տոչնի ա, մերս, դու ես քո գլխի տերը»: Գառնիկի համար կարծես նպատակ ու ցանկություն էր դարձել, որ փոքր եղբայրը չծառայի: Այնպես ստացվեց, որ իր զոհվելուց հետո թե՛ միջնեկ, թե՛ փոքր եղբայրները չծառայեցին:

Միջնեկ որդիս նույն ընթացքում արդեն ծառայում էր Փոքր Իշխանասարում, հրաշքով տուն է վերադարձել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: Տիկին Աղավնին ասում է՝ որդին միշտ զանգահարում էր, զրուցում էին: «Հետո ասում էր՝ լավ, մե՛րս, կխոսենք: Իսկ վերջին անգամ, երբ զանգահարեց, ասաց՝ լավ, մե՛րս, չգիտեմ, թե էլ երբ կխոսենք: Հիմա, երբ մտովի վերադառնում եմ այդ օրեր, հասկանում եմ, որ երբեք զրույցների ժամանակ նման արտահայտություն չի արել: Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը ութին ենք զրուցել, դա իր վերջին զանգն էր: Արթուն էի, միջնեկ տղայիս գրեցի. «Գարի՛կ, սոցցանցերում գրում են, որ պատերազմ է լինելու, զգույշ եղի»: Գառնիկի հետ կապվել չկարողացա, անհասանելի էր: Այդպես էլ օրեր շարունակ տղաների հեռախոսահամարներն անհասանելի մնացին»: Գառնիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում:

«Տղաները պայքարել են, աննկարագրելի ձևով են պայքարել, մեծ վնաս են հասցրել թշնամուն, բայց օգնությունը չի հասել: Բացի դա, անպաշտպան է մնացել նրանց թիկունքը: Ու երբ թշնամին հասկացել է, որ անզոր է տղաների դեմ, Յաշման է եկել նրանց դիրքեր: Քրեական գործ կա հարուցված, սակայն որևէ տեղաշարժ չկա: Դա պարզ ձևականություն է: Յոթ օր իրեն էինք փնտրում, մեզ ոչ ոք ոչինչ չէր ասում, բոլորը «քնած» էին, ես ասում էի՝ եթե իմ երեխեն ողջ է, հնարավոր չէ, որ նա իր մասին իմաց չտա: Նշում էին՝ երեխեքը քարանձավներում են, ասում էի՝ եթե իմ տղան լույս տեսնի, դուրս կգա, անհնար է չկարողանա: Իր համար փակ դուռ գոյութուն չուներ, միշտ գտնում էր ելքը»: Տիկին Աղավնին շեշտում է՝ Գառնիկն իր եղբայրների թև ու թիկունքն էր: «Միջնեկ եղբոր հետ այնքան կապված էին, կարծես զույգ լինեին: Զույգ եղբայրները երևի այնքան կապված չեն, որքան իրենք, մեկ տարվա տարիքային տարբերություն է իրենց միջև:

Գառնիկն ասում էր՝ թող Գարիկն ինձ մոտ չգա ծառայելու, այստեղ դիրքերում ծառայելը բարդ է: Չգիտեմ՝ ճակատագիր էր, թե ինչ, բայց Գարիկն էլ զորակոչվեց ծառայության Սյունիք, ուղղակի՝ Սիսիան»: Ապրելու ուժի մասին: «Իմ ուժը Գառնիկն էր: Փորձում եմ ապրել, ամուր մնալ տղաներիս համար, բայց իմ ուժը, աշխարհը, էությունը, ամեն ինչն իրենով սկսվեց ու իրենով ավարտվեց: Իմ հետ շատ կապված էր: Գառնիկը լույս էր, լուսավոր էր, ամենան էր, այնքան կյանք ու լույս կար նրա մեջ: Վառվող կրակ էր: Առյուծի հետ կարող եմ համեմատել՝ պայքարող էր, ուժեղ, հպարտ, ոչ մեկի առաջ չկոտրվող ու չխոնարհվող: Գառնիկս այնքան մեծ հարգանք էր վայելում: Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, այնքան մարդ էր եկել թե՛ քեֆի, թե՛ ճանապարհելու օրը: Թե՛ մեր, թե՛ կողքի գյուղերում իրեն շատ էին հարգում, բոլորն էին ասում՝ չենք պատկերացնում, որ նման հարգանք կարելի է ունենալ այդ տարիքում:

Ընկերների համար էլ էր թև ու թիկունք, կարծես նրանց շրջապատի գլուխը լիներ, որը կտրվեց: Շատ լավ ընկերներ ունի, ամեն պահի մեր կողքին կանգնած են: Ընկերուհի ուներ, մտածում էր ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին: Անգամ երեխաների անուններն էր որոշել: Կյանքով լի էր, ներկայով էր ապրում, ապագայի պլանները կապված էին սիրելիի հետ, իսկ մնացածն էլ ինչպես կստացվեր: Երբ պետք է բանակ գնար, այդ տարի սեպտեմբերի 19-ին՝ իմ ծննդյան օրը, տան բակում հրավառություն կազմակերպեց, տորթով եկավ, ընկերները դրսում էին, բարձր տրամադրություն ուներ: Այդ օրը փաթաթվեց ինձ ու ասաց՝ մա՛մ ջան, ի՞նչ իմանաս, թե ինչ է լինելու»:

Հ. Գ. - Գառնիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Նորաբաց գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. «Ժողովուրդ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասին
Ամենադիտված