Թուրք-մոլդավական համագործակցությունը խորանում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի Մոլդովա կատարած այցի ժամանակ ստորագրվել է թուրք-մոլդովական համատեղ հռչակագիր, որով երկու երկրները համագործակցելու են սոցիալական, անվտանգության, տնտեսական, լրատվության և ռադիոյի ոլորտներում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նշյալ հռչակագրի շրջանակներում ստորագրվել են մի շարք պայմանագրեր և արձանագրություններ: Մասնավորապես փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել թուրքական պետական «Anadolu» և «Moldpres» լրատվական գործակալությունների միջև:
Բացի դրանից համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի ռադիոյի, հեռուստաընկերության ծառայության (TRT) և Մոլդովայի Ազգային ռադիոյի և հեռուստաընկերության միջև:
Դրանից զատ, երկու երկրների միջև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հարցերով զբաղվող վարչությունների միջև ստորագրվել է ևս մեկ պայմանագիր:
Հավելվում է, որ փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու Մոլդովայի եվրոպական ինտեգրման նախարարությունների միջև:
Աղբյուրը նաև հայտնում է, որ երկու երկրները ապագայում նպատակ ունեն ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել: