Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ Փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔԱսկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը», - գրել է փաստաբան Եփրիկյանը։