Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական առաջնագծում նկատվել է նախկինում անհայտ անօդաչու թռչող սարք՝ ուղիղ թևերով։ Դա վկայում է այդ անօդաչուի ենթաձայնային արագության, ինչպես նաև թռիչքի բարձր կատարողականության պարամետրերի մասին, նշել է ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևը, գրում է 1.ru-ն։
Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել ռադիոթափանցիկ շրջհոսիչի վրա, որի տակ գտնվում է GLONASS/GPS ուղղորդիչ մոդուլի ալեհավաքը։ Դրոնի շարժիչի տեսակը դեռ չի հաղորդվում, սակայն դա կարող է լինել բենզինային ներքին այրման շարժիչ կամ փոքր չափերի պինդ վառելիքի շարժիչ։ Դրանք ապահովում են թռիչքի մինչև 500 կմ/ժ արագություն և հակաօդային մանևրներ կատարելու հնարավորություն։
Ռազմական վերլուծաբանի կարծիքով այդ անօդաչու թռչող սարքը կարող է նաև համալրված լինել ինֆրակարմիր և հեռուստաալիքներում գործող օպտիկա-էլեկտրոնային ուղղորդման մոդուլով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը