Դիրաբեքիրի 16 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Մասնավորապես, փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել Դիարբեքիրի Հանի և Լիջե գավառների 16 գյուղերում: Նահանգապետարանից հայտնել են, որ արգելքի հայտարարումը պայմանավորված է քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:
Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նահանգապետարանից համապատասխան որոշման հրապարակումը: