36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է իր հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ Սալավաթի Կալինինա փողոցի տներից մեկի բնակիչներն արթնացել են գիշերվա ժամը մոտ երեքին (Երևանի ժամանակով) կանացի ահավոր ճիչերից։ Կատաղած տղամարդը նրան նետել է ասֆալտին, ոտքերով հարվածել ու կանգնել փորի վրա՝ ուշադրություն չդարձնելով տուժողի աղաչանքներին։ Հետո տղամարդը նրան մազերից ներս է քաշել շենքի մուտք։
Երբ շտապօգնության ծառայությունները բացել են դուռը, ոչ ադեկվատ տղամարդը գրկախառնված է եղել տուժածի անշնչացած մարմնի հետ։
Մարդասպանին բերման են ենթարկել։ Առայժմ հայտնի է, որ նրա անունը Արտյոմ է, և որ նա 36 տարեկան է։ Ենթադրաբար նա թմրանյութի ազդեցության տակ է եղել։
Տեսանյութն այստեղ