Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Վոլինի մարզ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած տեսանյութի համաձայն՝ Զելենսկին ծանոթացել է պետական սահմանի երկայնքով գտնվող պաշտպանական ամրությունների շինարարության ընթացքին։
«Մեր կողմից ուժեղ պաշտպանություն կա և՛ կադրային, և՛ պաշտպանական գծում։ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից բոլոր շրջաններում ավելացվել է նաև սահմանապահների թիվը։ Եվ մենք շարունակում ենք ամրապնդել դա»,- ասել է Զելենսկին։