Հունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։ Հուլիսի սկզբից ՌԴ և Բելառուսի քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Հունգարիա և մեկնել ԵՄ այլ երկրներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը, հղում անելով գերմանական լրատվամիջոցները։
Որոշումն ընդունվել է Հունգարիայի կառավարության կողմից հուլիսի 9-ին ՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցից հետո:
Ըստ աղբյուրի՝ Հունգարիայի ղեկավարությունը, նոր որոշման համաձայն ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին ավելացրել է «Ազգային քարտ» ծրագրին, այն Հունգարիայում կացության թույլտվության տեսակներից մեկն է, որը թույլ է տալիս քաղաքացուն իր հետ տանել ընտանիքի անդամներին և ձեռք բերել աշխատանք։
Ավելի վաղ ծրագրի հնարավորությունները տարածվում էր միայն Սերբիայի և Ուկրաինայի քաղաքացիների վրա։
«Ազգային քարտը» տրվում է երկու տարով և կարող է երկարաձգվել անսահմանափակ քանակությամբ:Երեք տարի բնակվելուց հետո քարտապանը կարող է պահանջել մշտական բնակության թույլտվություն: