Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 2-ից ի վեր առաջին անգամ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանին․ թիրախը «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար», նշել են ՑԱՀԱԼ-ից։
«Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանը.մենք մտադիր չենք լայնամասշտաբ պատերազմ սկսել։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը
«Եթե «Հեզբոլլահը» չարձագանքի, հակամարտությունն ավարտված է»,-հայտարարել է նա:
Թիրախային հարվածով ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրամանատարներից Հաջի Մոհսանը։
Հիշեցնենք, որ Լիբանանի տարածքից հրթիռ էր արձակվել Գոլանի բարձունքների Մաջալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ։