Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը․ պատմության այս օրը (31 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո՝ Հեղափոխության սկզբի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։

2002- Երևանում՝ Հրաչյա Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկում շահագործմանէ  հանձնվել պետբյուջեի միջոցներով կառուցված 80 բնակարանանոց բնակելի շենքը: 

2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը։

2006-փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:

2011-Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատունը:

2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. Ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները  ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:

2019- Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որպեսզի քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները, և լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ և այլն։ Նրանք դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին, կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

904– արաբները գրավել են Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։

1498– Քրիստափոր Կոլումբոսն իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։

1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։

1790 –ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:

1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, դա պատմության մեջ առաջին գնացքների հետ կապված վթարն է։

1886– վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆերենց Լիստը։

1907 -Կուբայում արգելվել են դուելները:

1910- կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռոդիոյի օգտագործման շնորհիվ:

1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։

1919 –Վայմերում ընթացող Գերմանիայի ազգային հիմնադիր  ժողովն ընդունել է Գերմանիայի սահմանադրությունը, ըստ որի Գերմանիան դարձել է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:

1920 –ընդունվել է «Բելոռուսական ԽՍՀ-ի անկախության հռչակագիրը»:

1928 –առաջին անգամ «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում բացի առյուծի մռնչոցը եղել է միայն մեկ ձայն՝ բարև:

1937 –ԽՍՀՄ-ի ՆԳ-ի իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:

1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսական երգչուհի Էդիտա Պիեխան:

1944 –զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էկզյուպերին:

1956- մոսկովյան Լուժնիկներում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:

1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:

1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթնաժողովին այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:

1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է սիգարետների գովազդը:

1988- ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:

2006 –Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել 1997 թվականի արտադրության 5 000 ռուբլիանոց թղթադրամները:

1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։

2008– ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույց վիճակում ջուր։

2016-վախճանվել է խորհրդային և աբխազական գրող և բանաստեղծ ֆազիլ Իսկանդերը:

2022 —սպանվել է 2011 թվականից Ալ–Կաիդայի առաջնորդ հանդիսացող Այման Ազ–Զահավարին:

Կ. Խաչիկյան

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված