Brent տեսակի նավթի գները նախորդ օրվա անկումից հետո վերականգնվել են՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,7 դոլարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի էտալոնային գները չորեքշաբթի առավոտյան կտրուկ վերականգնվում են՝ նախորդ օրվա լուրջ անկումից հետո, քանի որ ներդրողները գնահատում են իրավիճակը Մերձավոր Արևելքում և ԱՄՆ պաշարների վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալները:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելի դիմաց՝ 79,7 դոլար, ինչը 1,07 դոլարով (1,36%) բարձր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Նախորդ օրը այդ պայմանագրերը էժանացել են 1,15 դոլարով (1,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 78,63 դոլարի։
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների ժամկետն ավարտվում է չորեքշաբթի սեսիայի ավարտին։ Ավելի ակտիվորեն վաճառվող հոկտեմբերյան պայմանագրերը սակարկությունների ընթացքում թանկացել են 1,28 դոլարով (1,64%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,35 դոլարի:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 1,3 դոլարով (1,74%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 76,03 դոլարի։ Երեքշաբթի պայմանագիրը նվազել է 1,08 դոլարով (1,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 74,73 դոլարի։ Երկու ապրանքանիշերն էլ նախորդ օրը հունիսի 5-ից թարմացրել են իրենց նվազագույնը: