Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, իսրայելական հրթիռակոծման հետևանքով։
«Այսօր առավոտյան Թեհրանում հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի նստավայրը, ինչի հետևանքով նա և նրա թիկնապահներից մեկը սպանվել են», - ասվում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ:
Համասը նույնպես հաստատել է Հանիեի մահը՝ Իսրայելի հարձակումը դավաճանական անվանելով։
Ինչպես պարզաբանել է Al-Arabiya-ն, Հանիեն մահացել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 02:00-ին։