Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված դեռահասի վիճակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաերթի ենթարկված 17-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին MediaHub-ին հայտնում են մեր աղբյուրները։
Ոստիկանի հարվածից հետո դեռահասին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ապա այնտեղից էլ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր»։ Պատճառն այն է, որ վրաերթի ենթարկվածը անչափահաս է։
Ինչպե՞ս է երեխայի վիճակը․ MediaHub-ը փորձեց պարզել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ»,- նշեցին ԲԿ-ից։
Նարե Գնունի