Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, դատապարտելով Իրանի պաշտոնական և դիվանագիտական հյուր Իսմայիլ Հանիեի դեմ իրականացված ահաբեկչությունը, այն գնահատել է որպես «սիոնիստական ռեժիմի ահաբեկչական բնույթի և աշխարհի ցանկացած կետում անվտանգության բացակայության ևս մեկ վառ ապացույց»:
Այս համատեքստում և ցավակցություն հայտնելով այս մեծ կորստի համար՝ Իրանը համերաշխություն է հայտնել ճնշված և տոկուն պաղեստինցի ժողովրդին և շահիդ Հանիեի հարազատներին եւ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը հայտարարել ազգային սուգ՝ Իրանի ողջ տարածքում։