Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի այդքան գովազդած ինտենսիվ այգիների ծրագրից հափշտկվել է ավելի քան 1 մլն դոլար

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ն հայտնում է, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և այլ հանցակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար և փորձել է հափշտակել 757.551.522 ՀՀ դրամ գումար:         

Մասնավորապես, Վ.Դ.-ն, տեղեկանալով ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումների մասին, որի համաձայն՝ որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու պարագայում ծրագրի շահառուն հնարավորություն է ունենալու ստանալ իր կողմից կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, որոշել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Հանցանքի կատարումը կազմակերպելու, ինչպես նաև անձամբ այն կատարելու նպատակով Վ.Դ․-ն նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել  Ք.Գ.-ի հետ, իսկ հանցանքի կատարմանն օժանդակելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներ Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, նրանց միջև կատարել հստակ դերաբաշխում։

Մասնավորապես՝ անձամբ զբաղվել է նշված ծրագրով շահառուների հայտնաբերման և ներգրավման գործընթացով, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է ներգրավված մյուս անձանց գործողությունները։ Իր հանձնարարությամբ Ա. Ա-ի, Հ. Ն.-ի և Է. Մ.-ի անուններով հիմնված Ա/Ձ-ները նա օգտագործել է իբրև միջոց՝ այգիների ոռոգման համակարգերի անցկացման համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերումը և դրանց արժեքները հիմնավորելու համար:

Այդ նպատակով  Վ.Դ.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր միջնորդ անձանց միջոցով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ։ Նրանց առաջարկել է մասնակցել վերը նշված պետական աջակցության Ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Միաժամանակ նրանց կամ լիազորված անձանց պարզաբանել է, որ տիրապետում է ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարության պետական աջակցության հիշյալ Ծրագրերի դրույթներին և մտերիմ հարաբերություններ ունի Ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ, որի պայմաններում հնարավոր է այգեհիմնման նպատակով ներկայացնել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ և այդ կերպ ստանալ իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:

Վ.Դ.-ն, ստանալով վերը թվարկված անձանց համաձայնությունը, Ք.Գ.-ի ու Ն.Բ.-ի հետ, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելուն օժանդակելու նպատակով, կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրերով սահմանված 1հա ինտենսիվ այգու հիմնման համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափերին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ հանձնման-ընդունման ակտեր, գումարի վճարման ստացականներ և այլ կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառված են եղել ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական աշխատանքների և ձեռք բերված ապրանքների դիմաց կատարված ծախսեր, այնպես էլ՝ իրականում կատարված կամ ձեռք բերված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում, նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որի արդյունքում կնքվել են «Պետական աջակցություն տրամադրելու» մասին պայմանագրեր և շահառուներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց կողմից խարդախությամբ հափշտակվել է, իսկ 757.551.522 ՀՀ դրամ գումարը փորձել են հափշտակել, որը չի հաջողվել՝ հանցավոր սխեման բացահայտվելու պատճառով:

Վերը նկարագրված արարքների համար Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ:

Նշված անձանց վերաբերյալ վարույթն առանձնացվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
Ամենադիտված