44-օրյայի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլ է բերվում. Անդրանիկ Քոչարյան
ԻՐԱՎՈՒՆՔ44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլ է բերվում՝ ամփոփելով ութերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում կատարած աշխատանքները՝ տեղեկացրել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, և կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Քոչարյանը, սակայն, չի նշել, թե երբ կհրապարակվի այն:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել էր 2022-ի փետրվարին, այն գործել է շուրջ մեկուկես տարի, ուսումնասիրել տասնյակ ժամերի հասնող տեսաձայնագրություններ, գաղտնի փաստաթղթեր, լսել հրավիրյալ տասնյակ պաշտոնյաների, այդ թվումч վարչապետ Նիկոլ Փաշինյանին: