ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև աճող լարվածության համատեքստում ԱՄՆ-ը կշարունակի իսրայելական կողմին անվտանգության աջակցություն ցուցաբերել։
«Օսթինը խոսել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հուլիսի 27-ին Իսրայելի վրա լիբանանյան «Հեզբոլլահի» հարձակմանը Իսրայելի պատասխանի մասին։
Օսթինը վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման և նրա ինքնապաշտպանության իրավունքի իրացմանն ուղղված իր անսասան հանձնառությունը»,- հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը։