Եթե Թրամփը հաղթի ընտրություններում, մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Միացյալ Նահանգների ներկայիս իրավիճակը մարտահրավեր է: Կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ կանխատեսել։ Եթե Դոնալդ Թրամփը հաղթի, մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը: Նախկինում այն բավականին խելամիտ էր, բայց հիմա չգիտեմ, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,- ասել է Զելենսկին։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։