Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Արևելյան Անատոլիա նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։
Ժամը 05։52-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքի Յեշիլյուրթ շրջանում, օջախը՝ 10,83 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։