Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիմպիական խաղերում ինքս ինձ պարտվեցի. Էլմիրա Կարապետյան

ՍՊՈՐՏ

Երբ իմացա՝ 9-րդն եմ, լացում էի... Փարիզ-2024-ին պետք չի վերաբերվել որպես իմ ճանապարհի վերջ: Ինձ համար սա մեծ ճանապարհի մի հատված էր, սարի փոքրիկ բլրակ, որը հաղթահարելուց հետո պետք է տեսնեի, թե իմ առջեւ որքան ավելի մեծ սարեր են բացվում: Որքան էլ շատերին թվա՝ իմ արդյունքը ցածր էր, բավարար չէր, չհաղթահարեցի որակավորման փուլը, մրցելույթիս ժամանակ տեսա ու հասկացա, որ իմ նպատակները շատ ավելի մեծ են, հեռանկարային: Համոզվեցի, որ պատրաստ եմ անել ավելին: Լոս Անջելես-2028-ում ինձ անպայման կտեսնեք:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Փարիզից ասաց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Էլմիրա Կարապետյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին Էլմիրա Կարապետյանը մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին եւ գրավեց 9-րդ տեղը։ Նախօրեին Հայաստանի առաջատար հրաձիգը հայտարարեց Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին:

Էլմիրա, նախ շնորհավորում եմ Օլիմպիական խաղերում լավ մրցելույթիդ եւ բարձր արդյունքիդ կապակցությամբ: Եզրափակիչից դուրս մնացիր ընդամենը մեկ միավորով: Ի՞նչը պակասեց այդ մեկ միավորի համար:

Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց կարծում եմ՝ ավելի լավ արդյունքի դեպքում պետք է լիներ շնորհավորանքը: Տարբերություն չկա՝ մեկ միավոր պակասեց, թե  տասը: Եթե չի բավականացրել, ուրեմն պարտվել ես: Անկեղծ կլինեմ, չգիտեմ՝ ինչը պակասեց: Արդյունքս վատը չէր: Չէի ասի՝ իմ առավելագույնն էր, բայց ցածր էլ չէր: Եզրափակիչ մտնելու համար նորմալ արդյունք էր:

Վերանայելով արդյունքները, մրցակիցներիդ միավորները, ի՞նչ կասես Օլիմպիական խաղերում մրցակցության մասին:

Ես միշտ չեմ իմանում, թե որքանի եմ պատրաստ, ինչ արդյունքի եմ պատրաստ, որովհետեւ մարզումների ժամանակ արդյունքներս շատ ավելի ցածր են լինում: Ամեն մրցմանը նոր հասկանում եմ, թե որքանի էի պատրաստ: Ինձ հետաքրքիր չի, թե մյուսները որքան են կրակել: Իմ արդյունքը չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար: Միայն այդքանն եմ տեսել:  

Արեցիր այն, ինչ կարո՞ղ էիր, թե՞ ստացվեց այն, ինչ ստացվեց: Եզրափակիչ դուրս եկած լավագույն 8-ը տեխնիկապես քեզանից տարբերվո՞ւմ էր:

Չի ստացվել այն, ինչ պետք է լիներ: Եթե վերլուծենք իմ կրակը, առաջին երեք կրակահերթից հետո, երեւի մոտ 20-րդ կամ 30-րդ տեղում էի: Արդյունքս ցածր էր: Մասնագիտական տեսնակյունից շատ գոհ եմ ինձանից: Այդ պահին էլ ես հավաքվել եմ ու որոշել պայքարել: Եվ իրականում պայքարել եմ մինչեւ վերջ, արդյունքս բարձրացրել ու հասցրել եմ 9-րդ հորիզոնականի:

Ինչ վերաբերում է լավագույն 8-ից տարբերվելուն, բոլորս միմյանցից տարբերվում էինք:

Քո մրցաձեւում տիտղոսը օլիմպիական ռեկորդով նվաճեց կորեացի Օհ Յե-Ջին: Արծաթե մեդալակիր դարձավ մեկ այլ կորեացի, բրոնզե՝ հնդիկ հրաձիգը: Ըստ քեզ, դու զիջու՞մ ես այս մարզիկներին:

Չեմ կարծում, որ Օլիմպիական խաղերում որեւէ հրաձիգի պետք է թերագնահատել կամ գերագնահատել, մտածել, որ եթե կորեացին օլիմպիական ռեկորդ է սահմանել, ուրեմն ես նրանից ինչ-որ մի բանով պակաս եմ: Ես այդպես չեմ կարծում: Ոչ մի հրաձիգ որեւէ մեկին ոչնչով չի զիջում: Հրաձգությունում մենք պայքարում ենք միայն ինքներս մեզ հետ: Փարիզում ես պարտվեցի ինքս ինձ, հետո նոր կորեացիներին, հնդիկին, մյուս ազգերի ներկայացուցիչներին:

Հայաստանում ունե՞նք համապատասխան մասնագետներ, մարզիչներ, որոնք կարող են պատրաստել չեմպիոններ: Ֆեդերացիայի կողմից ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ:

Մեր ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ մարզիկներն ավելի լավ պատրաստված լինեն մրցաշարերին: Ինչ վերաբերում է արդյունքներին, ամեն մարզիկ ինքն է իր վրա աշխատում: Որքան էլ մարզիչները լավը լինեն, արդյունքի հասնում է այն հրաձիգը, ով աշխատում է իր վրա, դնում խնդիրներ եւ ամեն ինչ անում դրանք հաղթահարելու համար: Կարգապահությունը մարզիչը չի դնում, մարզիկն է իր մեջ դնում:

Համեմատական կարգով, ըստ քեզ, քո մարզումներն ինչո՞վ են տարբերվում, օրինակ, եզրափակիչ անցած հրաձիգների կամ մեդալակիրների մարզումներից:

Եթե անկեղծ, չգիտեմ՝ որ հրաձիգն ինչպես է մարզվում: Որպես հրաձիգ, մյուսներից տարբերվում եմ իմ ոճով եւ չեմ հետեւում որեւէ հրաձիգի, չգիտեմ ոչ մեկի մարզումային ոճը, կարգը: Բոլորիս կրակելու տեսակը տարբեր է, այդ պատճառով չեմ կարող ասել՝ իմ մարզումներն ինչով են տարբերվում մյուսներից:

Ինչպիսի՞ սերունդ է գալիս քո հետեւից, ի՞նչ ուղղություն կամ խորհուրդ կուզենայիր տալ նրանց:

Ունենք տարիքով փոքր մարզիկներ, որոնք արդեն սկսում են արդյունքներ գրանցել Հայաստանում եւ միջազգային մրցաշարերում: Ես այն մարդը չեմ, որ պետք է խորհուրդ տամ նրանց, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր մարզիչը: Այն հրաձիգները, որոնք հարցեր են տալիս, խորհուրդներ են հարցնում, միշտ սիրով պատասխանում եմ, նրանց կողքին եմ: Մարդ ինքը պետք է ուզի ինչ-որ բան ավել սովորել, որ դու էլ իրեն սովորեցնես:

Վերադառնալով Փարիզ-2024-ին, ի՞նչ տեղի ունեցավ քեզ հետ, երբ իմացար՝ 9-րդն ես: Երբ իմացա 9-րդ տեղն եմ գրավել, չկարողացա զսպել արցունքներս... Եվս երկու օր լաց եղա, անցավ, որովհետեւ այլեւս ոչինչ չես կարող փոխել, պետք է ուղղակի նայել առաջ ու շարունակել ճանապարհը:

Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ պահը, պարտությունը:

Գտնում եմ՝ եթե ուզում ես այդ պահին լաց լինել, պետք է լացես,  հույզերդ մեջդ չպահես, որպեսզի հետո կարողանաս իրավիճակը բաց թողնել: Ինձ համար շատ կարեւոր էր այդ իրավիճակը բաց թողնել եւ առաջ անցնել, ինչը ես արեցի:    

Ի՞նչ տվեց եւ ի՞նչ վերցրեց քեզանից Փարիզ-2024-ը:

Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ տվեց մեծ ճանապարհ, որով ես հաճույքով անցել եմ, տվեց մեդալներ, հաջողություններ, սովորելու լիքը դասեր, որոնք ես քաղել եմ: Չեմ կարծում, որ Փարիզ-2024-ին պետք է վերաբերվել որպես իմ այդ ճանապարհի վերջ: Ինձ համար Փարիզ-2024-ը մեծ ճանապարհի մի հատվածն էր, սարի փոքրիկ բլրակը, որը հաղթահարելուց հետո տեսա, թե իմ առջեւ որքան ավելի մեծ սարեր են բացվում: Ու այս ճանապարհն անցնելուց հետո միայն կարող ես հնարավորություն ունենալ ավելի մեծ սար բարձրանալ:

Ո՞րն է լինելու «կրակող աղջկա» հաջորդ քայլը, նպատակը: Կտեսնե՞նք քեզ Լոս Անջելես-2028-ում:

Որքան էլ շատերին թվա, թե իմ արդյունքը ցածր էր, բավարար չէր, որ չեմ հաղթահարել որակավորման փուլը, ես մրցման ժամանակ տեսել եմ, թե որքանով եմ պատրաստ, թե որքան ճիշտ եմ օգտագործում նախորդ մրցաշարերում թույլ տված սխալներս ու որքան ճիշտ եմ գտել դրանց լուծումները: Այս ամենը Փարիզի մրցահարթակում մրցելույթիս ժամանակ տեսնելով հասկացել եմ, որ իմ նպատակները շատ ավելի մեծ են, հեռանկարային: Ավելի շատ եմ համոզվել, որ պատրաստ եմ անել ավելին: Լոս Անջելես-2028-ում ինձ անպայման կտեսնեք:  

23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով 
Ամենադիտված