Արտաշատի համայնքապետարանի ստուգումներից հետո կալանավորվել է 5 անձ, որոնցից 2-ը հարկային տեսուչ են. մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔԱրտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առիթով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- նշված է պատասխան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Tert.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։