Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգիշտի Քյարամյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ կապված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։

Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին՝ շնորհակալություն հայտնելով առաջացած խնդիրների մեղմման առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած մեծ աշխատանքի համար։ Արգիշտի Քյարամյանը նաև ընդգծել է անձամբ պարոն Ռիբոյի ներդրումը Միջազգային կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հարաբերությունների սերտացման համար։   

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։ Նա նշել է, որ իրենց առաքելություններից մեկը նաև միջազգային մարդասիրական իրավունքի ամրապնդումն է և այդ իրավունքի խախտումների դեպքերով արդյունավետ քննություններին մեթոդական աջակցության ցուցաբերումը, որտեղ երկխոսությունը զարգացնելու հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գտնվելու վայրն անհայտ, գերեվարված անձանց հարազատների հետ իրականացվող աշխատանքների, այդ անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, փոխադարձաբար բարձրացվող հարցերին հրատապ արձագանքի ու պատշաճ աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է մարդկանց գերեվարման հանգամանքների լիարժեք պարզման, գերության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելու հանգամանքը։

Արգիշտի Քյարամյանն իր երախտիքն է հայտնել հատկապես 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի և հետագա ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների արդյունքում Ադրբեջանում ապօրինաբար պահվող և անհիմն քրեական հետապնդման ենթարկվող անձանց կեցության պայմանների, առաջնային իրավունքների պահպանմանը հետևելու, իրենց ընտանիքների հետ նրանց հաղորդակցության ապահովման հարցում ցուցաբերած հետևողականության համար։

ՀՀ ՔԿ նախագահը, անդրադառնալով գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրներին, նշել է, որ դրանք քննության առարկա են ագրեսիվ պատերազմի և հետագա ռազմական գործողությունների սանձազերծման, դրանց ընթացքում խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում, որի արդյունքում հաջողվել է պարզել ինչպես զինծառայողների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց զոհվելու, անհետ կորելու և գերեվարման հանգամանքները։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ Քննչական կոմիտեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել միջազգային գործընկերներին։  

Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինի
Ամենադիտված