Փաստաբաններին չի թույլատրվում այցելել ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին․ Ռուբեն Մելիքյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ Շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին։
Ժամանակին, երբ ունեինք ՄԻՊ, նման բացահայտ խախտումներ չէին անում։ Առնվազն՝ հանրային հնչեղություն ունեցող գործերով՝ չէին անում»։