Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ատոմակայանի շինարարության արևմտյան նախագծերը պարզապես նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել նոր ատոմակայանի կառուցման համար առանձին ընկերություն ստեղծել։ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը կհամապատասխանի ԱԷՄԳ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ 2024 թվականի համար ծախսերը կկազմեն 200 մլն դրամ։ Փաստաթղթում նշվում է, թե նոր կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը։ Կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, թե ամերիկյան մի ընկերություն Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ «Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկն ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»: Հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։

ՀՀ իշխանությունները պնդում են, թե Հայաստանին մեծ ռեակտոր այս պահին հարկավոր չէ, անհրաժեշտ է 400 ՄՎՏ հզորությամբ ռեակտոր։ Արևմուտքն էլ փորձում է իր ձեռքը վերցնել նոր կայանի կառուցումը՝ հասկանալով դրա քաղաքական նշանակությունը։ Դեռ 2023 թ. ԱՄՆ Սենատում Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, թե չի կարելի թույլ տալ, որ նոր ռեակտորը Ռուսաստանը կառուցի։ Ամիսներ առաջ գործող իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններ են վարում ռուսական, ամերիկյան և հարավկորեական ընկերությունների հետ։

«Համահայկական ճակատ» կուսակցությունն իր հիմնադիր համագումարում նշել էր, թե ջանքեր է գործադրելու մինչև 2027 թվականը վերականգնել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը, ուսումնասիրել «Ռոսատոմ»-ի առաջարկները Մեծամորի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կամ փոքր ատոմակայանների ցանցի կառուցման վերաբերյալ և ավելացնել դրանց մասնաբաժինը մինչև 50 %։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, նոր ատոմակայանի շինարարությունը քաղաքական լուրջ նշանակություն ունի և հարկավոր է այդ նախագիծն իրականացնել ռուսական կողմի հետ։ Առավել ևս, որ «Ռոսատոմն» է իրականացնում Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացումն ու շահագործման ժամկետը մինչև 2036 թ. երկարացնելու նախագիծը։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, բոլոր առաջարկների մեջ իրատեսականը ռուսականն է, իսկ արևմտյան նախագծերը պարզապես նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ձախողել նոր ատոմակայանի կառուցումը, ինչն աղետալի հետևանքներ կունենա ՀՀ համար։

Bloomberg. ԵՄ-ն բանակցություններ է վարում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ Անօդաչուներով հարձակում է եղել Մոսկվայի վրա. ներդրվել է «Կարպետ» պլան, օդանավակայանները դադարեցրել են թռիչքները Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին «Հայաստանը դառնում է իրանական «չարիքի առանցքի» մաս. Վերջին մետամորֆոզների մասին»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ով է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով կյանքից հեռացած 17-ամյա տղան Արագ շախմատի հաղթող է դարձել Աշոտ Նադանյանը Հրապարակվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության տեքստը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվելՌուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ձյուն կտեղաՌուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Այսօրվանից ձերբակալվածներին կտեղափոխեն հատուկ մեքենաներով Ալիևը հպարտանում է, որ uտիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով. Աբրահամյան Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծված Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն հասել է 600-ի Եղեգնաձոր-Նորավանք ճանապարհին մեքենա է կողաշրջվել 2 զոհ, 4 վիրավոր․ Արտաշատում կատարված հանցագործությունը բացահայտվել է Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Լատվիայի հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի և Հս․Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումների համար Կփակվի՞ Սլավոնական համալսարանը2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն 1-ին անգամ ղողանջել են երեկ «Ո՞վ էր, ինչի՞ սպանեցին, ոչ մեկս չգիտենք․ 5 րոպեա տևել»․ մանրամասներ՝ 17-ամյա տղայից Ջրառատ գյուղում հրդեհից մարդ է այրվել ու մաhացել․ նոր մանրամասներՄԻՊ-ի ներկայացուցիչներն անվտանգության ոլորտի կառավարման թեմայով քննարկման են մասնակցել Նոյեմբերի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը Չինաստանը թիկունք է ցույց տվել. Ռուսաստանում փակվել է ռուսների կողմից սիրված հեռուստատեսային ապրանքանիշեր արտադրող հսկայական գործարանըԵԱՏՄ երկրներում ամենաթանկ բենզինը Հայաստանում էՊետդումայում խոսել են Դոմոդեդովոյում բռնված  ուկրաինական զինված ուժերի հայաստանցի  վարձկանի մասինԹրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինիՈ՞վ է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա տղան (լուսանկարներ)Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Պարտադրելով խաղաղություն. Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է ՀայաստանինՌԴ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 12 զոհ կա
Ամենադիտված