Վրաստանում հայտարարել են՝ ԱՄՆ կողմից օգնության կասեցումը որևէ ազդեցություն չի ունենա երկրի քաղաքացիների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության կասեցումը ազդեցություն չի ունենա Վրաստանի քաղաքացիների վրա, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կադագիշվիլին։
«Մի բան կասեմ միայն, ցավոք, այդ օգնությունը հիմնականում ծառայել է այստեղ մնացող ամերիկացիներին ու եվրոպացիներին, այդ օգնությունն ուղիղ ազդեցություն չունի մեր քաղաքացիների, կառավարության գործունեության, կենսաթոշակների, աշխատավարձերի, առողջապահության, պաշտպանության կամ այլ ոլորտների վրա»,- ասել է Կադագիշվիլին՝ հավելելով՝ ամերիկյան ու արևմտյան օգնությունն ուղղվել է նրանց իսկ ծրագրերի և սեփական կազմակերպությունների աշխատակիցների ֆինանսավորմանը։