Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասում եմ բոլորիդ, եկեք ցույց տանք, որ մտահոգ ենք արցախցու ճակատագրով․ փաստաբանը դիմել է ժողովրդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․

«Հարգելի’ հայրենակիցներ

Նախաքննական մարմինը դիմել է դատարան եղբորս՝ Արամ Երիցյանին, երկու ամիս ժամկետով կալանավորելու միջնորդությամբ։ Դատական նիստը նշանակվել է վաղը՝ օգոստոսի 4-ին, առավոտյան ժամը 12:00-ին Շենգավիթի դատարանում (հասցե՝ Երևան, Արշակունյաց 24/1)։

Շնորհակալ եմ բոլոր այն անձանց, որոնք իրենց ֆիզիկական ներկայությամբ, զանգելով կամ գրելով այսօր աջակցել են մեզ, բայց բոլորիդ ներկայությունը վաղն ավելի քան անհրաժեշտ է։ Այո, վաղը կիրակի է՝ հանգստյան օր։ Հասկանում եմ, որ ունեք հանգստի տարբեր պլաններ, ոմանք բազմազբաղ են, ոմանք էլ բնակվում են Երևանից դուրս։ Այնուամենայնիվ, բոլոր այն անձինք, որոնք սրտացավ են իմ, եղբորս կամ յուրաքանչյուր արցախցու նկատմամբ, որոնք դեմ են տիրող ապօրինությանն ու պատրաստ են պայքարել դրա դեմ, պետք է վաղը ներկա լինեն դատարանում։ Սա ճակատագրական և միասնականություն ցուցաբերելու պատեհ պահ է։

Ինքս պայքարել եմ յուրաքանչյուրիդ կամ առնվազն ձեր հարազատներից կամ ընկերներից որևէ մեկի համար։ Աջակցել եմ բոլոր նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը։ Անկախ նրանից՝ պաշտպանյալս պաշտոնյա էր, թե հասարակ քաղաքացի, կատարել եմ հնարավորությանս սահմաններում ամեն ինչ՝ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ 

Հիմա եկել է ձեր աջակցության պահը։ Եկել է միասնականություն ցուցաբերելու և այս ապօրինությանը դիմադրելու պահը։

Եկեք ցույց տանք՝ որքան միասնական կարող ենք լինել։ Ցույց տանք, որ մտահոգված ենք ցանկացած արցախցու ճակատագրով։ Ցույց տանք, որ դեմ ենք մարդկանց անհիմն ու ապօրինի ազատազրկելուն։

Կրկնում եմ, որ բոլորիդ ներկայությունը պարտադիր է։ Խոսքս վերաբերում է ոչ միայն արցախցիներին, այլև Հայաստանի ցանկացած բնակչի։ Բոլոր նրանց, ովքեր դեմ են մարդկանց խոշտանգելուն, նրանց, ովքեր մտահոգված են Հայաստանում տիրող իրավիճակով, նրանց, ովքեր այս կամ այն եղանակով դարձել են պարեկային ծառայության կամ «իրավապահ» այլ մարմնի ապօրինության զոհ։

Այսօր ունենք ազատազրկված կամ ազատությունը սահմանափված հարյուրավոր արցախցիներ։ Մարդիկ, որոնց ազատության իրավունքը սահմանափակվել է մտացածին և անհիմն պատճառներով։ Այլևս բոլորս պետք է լինենք անհանդուրժողական։ Եղբորս փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր ոք։

Մեզնից բացի մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու։ Պահանջենք առնվազն հարգել մեզ, այլ ոչ վերաբերվել ինչպես ստրուկի։

Կրկնում եմ՝ եղբորս փոխարեն կարող էր լինել ամեն ոք, ուստի սպասում եմ բոլորիդ՝ նոր պայքար սկսելու և արցախցուն հարգելու պահանջն օրակարգ մտցնելու համար»։ 

Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. Ֆիդան
Ամենադիտված