Քաղաքագետ Բոզքուշ. Արևմուտքը մոտենում է Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրևմտյան երկրները բարձրացրել են Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հարցը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել Անկարայի համալսարանի պրոֆեսոր Յըլդըզ Բոզկուսը Anadolu գործակալության հրապարակման մեջ, գրում է Osnmedia.ru-ն։ Ինչպես պարզաբանել է քաղաքագետը, այդ կերպ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ազդանշան են ուղարկում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը: «Բարձրացնելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը` Բրյուսելը փորձում է այդպիսով ազդանշան ուղարկել տարածաշրջանի երկրներին, առաջին հերթին Ռուսաստանին և Իրանին։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի նման ցանկանում է Հայաստանը օգտագործել որպես պայքարի ասպարեզ»,- ասվում է հրապարակված տեքստում։
Միևնույն ժամանակ, Արևմուտքը հրապուրում է հայկական կողմին ֆինանսական աջակցության, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու խոստումներով, ընդգծել է Բոզքուսը։ Ռազմավարական նոր շրջանի սկիզբն է վկայում նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ ներկայացուցչի աշխատելը, նշել է պրոֆեսորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը