Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավո Խալաթյանը «Ձուն» ֆիլմում գլխավոր դերի համար Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում ճանաչվել է Լավագույն դերասան

ՄՇԱԿՈՒՅԹ

Օգոստոսի 2-ին կայացավ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի փակումն ու հաղթող ֆիլմերի մրցանակների հանձնման արարողությունը։ Փառատոնի ազգային մրցութային ծրագրում ընդգրկված էր նաև ռեժիսոր Վահան Գրիգորյանի՝ «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որի գլխավոր դերակատար Ավո Խալաթյանը հաղթող ճանաչվեց Լավագույն դերասան անվանակարգում։ 

Մրցանակը հաղթողներին հանձնեցին կինոփառատոնի ժյուրիի նախագահ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, ժյուրիի անդամներ՝ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանն ու արձակագիր Գրիշ Սարդարյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի հայտնի և սիրված դերասան Ավո Խալթայանի մարմնավորած դերը  «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմում  կինոյում նրա առաջին գլխավոր դերն էր։

Ավո Խալաթյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Անչափ շնորհակալ եմ։ Ունեմ մեծ սեր, որի անունն է թատրոն, բայց պարզվում է թաքնված «սիրուհին» էլ կա՝ կինոն։ Ուզում եմ ասել, որ առանց սիրո ոչ մի լավ բան չի ծնվում։ Ոչինչ չի ծնվում առանց հավատի, առանց լուսավոր ընկերների՝ ռեժիսոր Վահան Գրիգորյանի, բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանի, և առանց այն հույսի, որ մի օր ֆիլմը հանձնվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի դատին ու գնահատվելու է։  Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին, և, իհարկե, հանդիսատեսին։ Սա մեծ նվեր է ինձ համար»։ 

Խոսելով Ավո Խալաթյանի հետ համագործակցության մասին՝ «Ձուն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Վահան Գրիգորյանը նշեց. «Ավոյի հետ նախկինում ունեցել ենք համագործակցություններ, բայց կինոյում միասին առաջին անգամ էինք աշխատում։ Շնորհակալ եմ Ավոյին հրաշալի ու անձնվեր աշխատանքի համար։  Նկարահանումների ընթացքում ամբողջ  ստեղծագործական թիմը  հիացած էր նրա ճկունությամբ, պատրաստակամությամբ և, իհարկե, տաղանդով։ Ես շատ ուրախ եմ, որ գնահատվեց Ավոյի աշխատանքն այս ֆիլմում,  շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին։   Ի սրտե շնորհավորում եմ Ավոյին և մեր թիմին, քանի որ սա բոլորիս հաղթանակն  է»։ 

Նշենք, որ Երևանի կարճամետրաժ  ֆիլմերի միջազգային 7-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրերում  ընգրկվել և ներկայացվել են 46 ֆիլմ 20 երկրից (Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա Չեխիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Թուրքիա, Լեհաստան, Սինգապուր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Պորտուգալիա, Ալժիր), որից 18-ը՝ ազգային, իսկ 28-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ Իրանի Իսլամական Հանրապետությունից  ռեժիսոր Նահալ Դաշտիի «Հեղեղ» ֆիլմը։

Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ»
Ամենադիտված