Աղստևում հայտնաբերվել է երկու եղբայրներից մեկի դին, մյուսին որոնում են․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 5-ին ժ․15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։ Այս մասին 24News-ին փոխանցել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը:
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։