Ալիևը մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ում և ԵՄ-ում «Ադրբեջանի դեմ անարդար գործունեության» համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Երբ Ադրբեջանն ազատագրեց իր հողերը օկուպացիայից, Ֆրանսիան ցույց տվեց իր իրական դեմքը», - երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով Ադրբեջանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Վինտա Սոմայի հավատարմագրերը, փոխանցում է Ազատությունը։
Ալիևը մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ում և Եվրամիությունում «Ադրբեջանի դեմ անարդար գործունեություն ծավալելու» համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ վերջին տասնամյակին Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը՝ նկատելով՝ Ադրբեջանն է 2020-ին պատերազմ սկսել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։