ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությանը․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան Radar-ի հարցմանը, անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։
Հիշեցնենք՝ վերջինս ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։
ՀՀ ԱԳՆ-ից նշում են․ «Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»։