Արևմտյան իշխանությունները Հարավային Կովկասում կործանարար օրակարգ են քարոզում․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան երկրների իշխանությունները Հարավային Կովկասում կործանարար օրակարգ են քարոզում, որպեսզի քանդեն Ռուսաստանի հետ պատմական կապերը։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսպես է մեկնաբանել Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի խոսքերը, թե ԱՄՆ-ն ցանկանում է այլընտրանք ստեղծել Կենտրոնական Ասիայի երկրներին և նվազեցնել նրանց կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից, մասնավորապես «պայմաններ ստեղծել» Հայաստանի համար, որպեսզի այն «հեռանա Ռուսաստանից»։
Զախարովան նշել է, որ արտաքին քաղաքականության համար պատասխանատու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների «նման «անկեղծ խոստովանությունները» գրավել են մեր ուշադրությունը։
Նա հավելել է, որ Արևմուտքը ձգտում է մասնատել Հարավային Կովկասի տարածքը, որպեսզի քանդի Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների և հարևանների հետ։ «Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին ու մտադիր ենք լինել ապագայում»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը։