Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը մերժել է ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, մերժել է ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Զարուհի Նախշքարյանը։

ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն իրավապաշտպանի դեմ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով հերքել իբրև զրպարտություն համարվող հայտարարությունը և փոխհատուցում պահանջել՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով։ Հայցադիմումը վերաբերում է իրավապաշտպանի՝ 2023թ․ հուլիսի 27-ի ֆեյսբուքյան գրառմանը՝ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վերաբերյալ։

«Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»,- գրել էր իրավապաշտպանը։

Դատարանը մերժել է Տրդատ Սարգսյանի հայցը՝ արձանագրելով, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արտահայտել։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկա լինելու հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ, Տրդատ Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ այժմ վկաներին են մեղադրում «սուտ մատնության» մեջ, գործը դատարանում է։

Արա Մխիթարյանի դաժան ծեծի դրվագով քրեական գործով երկու անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնցից մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ առանձնացված մասով՝ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել։ 2023թ․ հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Ամիսներ անց՝ 2024թ․ փետրվարին Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Գրիգորյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը։

Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնելՌուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել Քայլեր են ձեռնարկվում Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ՄԻՊԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարինԻրանն ու Ադրբեջանը քննարկել են արագ ստեղծել տարանցիկ երթուղիներ«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՄինսկում օծվել և պաշտոնապես բացվել է Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցինՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ
Ամենադիտված