Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ հակամարտությունը գնալով ավելի լուրջ դրսևորումներ է ստանալու։ Հատկապես այսօր, երբ Վաշինգտոնը ավելի ու ավելի շատ է փորձում ներգրավվել մեր տարածաշրջանում, իսկ հայ-ամերիկյան զորավարժություններից, ՊՆ-ում ամերիկյան խորհրդական նշանակելուց հետո լուրեր են շրջանառվում, որ ամերիկյան կողմը կարող է ներկայություն ունենալ նաև Սյունիքում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՄԱՆ փոխպետքարտուղարի հայտարարություններին՝ դրանք վտանգավոր համարելով։ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հուլիսի 30-ին հայտարարել էր՝ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։

«Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից: Մոսկվան երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո: Եվ անվտանգության ապահովումը ձախողվեց, երբ Ադրբեջանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որ դա տեղի ունենա»,- ասել էր Օ’Բրայենը։ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված դարավոր կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։

«Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է՝ միջազգային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ իրականություն, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», - ասել է Զախարովան՝ հավելելով, թե «Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Օ՛Բրայենը որևէ նոր բան չի ասել, միայն հաստատել է այն, ինչի մասին Մոսկվան պարբերաբար զգուշացնում է գործընկերներին, այդ թվում՝ Երևանում՝ Արևմուտքն ապակառուցողական օրակարգ է առաջ մղում Հարավային Կովկասում, որի հիմնական նպատակը մեկն է՝ «Մասնատել տարածաշրջանի տարածքը՝ քանդելով Ռուսաստանի պատմական կապերը իր ավանդական դաշնակիցների ու հարևանների հետ»: Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը զուգահեռ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները փորձում են ՌԴ դեմ նոր ճակատ ստեղծել և օգտագործում են ՀՀ իշխանություններին, որոնք չեն գիտակցում իրենց քայլերի վտանգավորությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով Ռուսաստանը միշտ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այժմ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությամբ լրջորեն վատթարացրել են այդ հարաբերությունները։ Դեմ առ դեմ հայտնվելով Բաքվի հետ` Երևանն անընդհատ նոր տարածքներ է զիջում սպառնալիքների տակ։

«Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
Ամենադիտված