Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբուսը․ պատմության այս օրը (10 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Էկվադոր՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Ռուբեն Նակյանը։

1899– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը:

1916– ծնվել է ամերիկակահայ զինվորական Էռնեստ Դերվիշյանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով։

1920- Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի  Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ազատ և անկախ պետություն։

– Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր։

1924– ծնվել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը,  որը աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր:

1926 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Պողոս Ակոպովը։

1928 –ծնվել է  գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։

1950 – վախճանվել է ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը։

1969 – ծնվել է գրող, նկարիչ Մարիամ Պետրոսյանը։

1990-պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբուսը։

1999 – վախճանվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

2008-կապված ռուս-վրացական պատերազմի հետ միայն Բաթումիից և Կոբուլեթիից մոտ 3500 քաղաքացիներ վերադարձել են հայրենիք՝ Հայաստան։

2011- վաղ առավոտից սկսված Երևանի Փափազյան փողոցի վրա գտնվող 14 կրպակների ապամոնտաժման գործընթացը դադարեցվել է կրպակներից 2-ն ապամոնտաժելուց հետո:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

586 մ․թ․ա․ —բաբելոնյան արքա Նաբուհոդինոսոր 2-րդը քանդել է Երուսաղեմը, հրդեհել Առաջին մատուռը, որը կառուցել էր Սոլոմոն 9-րդը մ․թ․ա․ 9-րդ դարոմ։ Սկսվել է բաբելոնյան գերևարությունը։

258 —Հռոմում դանդաղ կրակի վրա այրվել է Սուրբ Լավրենտիոսը։

787 —ծնվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումիսարը։

1498 —Անգլիայի թագավորը պարգևատրել է հետազոտող Ջոն Կաբոտին 10 ֆունտով Կանադան հայտնագործելու համար։

1500 —պորտուգալացի նավագնաց Դիեգո Դիսը, որը Հնդկաստան ուղևորվելիս  փոթորիկի ժամանակ կորցրել էր Կաբրալի նավատորմը հայտնագործել է Մադագասկար կղզին։

1519 – Ֆեռնան Մագելանը սկսել է իր աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1539- Ֆրանսուա 1-ին թագավորը լատիներենի փոխարեն Ֆրանսիայում պետական լեզու է դարձրել ֆրանսերենը։

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը դրել է առաջին քարը Գրինվիչի թագավորական աստղադիտարանում։

1792 —Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ տեղի է ունեցել ապստամբություն, սկսվել է Թյուիլի ապարանքի գրոհը և ձերբակալվել է Լյուդովիկոս 16-րդը։

1793 - Փարիզում տեղի է ունեցել Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1809 —էկվադորը հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից, չնայած իրական անկախություն այդ երկիրը ձեռք է բերել միայն 1822 թվականին։

1821 - Միսուրին դարձել է ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։

1865 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը։

1874 – ծնվել է Միացյալ նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1897 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը սինթեզել է քիմիապես մաքուր ացետիլսալիցիլաթթու, որը պիտանի է եղել բժշկության մեջ օգտագործելու համար։

1905 —ֆրանսիական Բուլոն-Սյուր-Մեր քաղաքում տեղի է ունեցել էսպերանտիստների առաջին համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 688 պատվիրակ։

1960 – ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

2003– ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվել է Հյուսթոնում։

2009 - Սլովակիայի ածխահանքերում մեկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է քսան մարդ։

2014 —Դոնբասյան պատերազմի ընթացքում սկսվել է ճակատամարտը Իլովիյսկի համար։

2021 —արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին  «Բարսելոնա» ակումբում 21 տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»

Կ. Խաչիկյան

Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ամենադիտված