Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից և զգուշացնում է, որ ողբերգությունները, ինչպիսին Գազայի ալ-Թաբիյին դպրոցի վրա հարձակումն է, խաթարում են հրադադարի շուտափույթ դադարեցման ջանքերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին։
Կոչ ենք անում իսրայելական կողմին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից»,- ասել է նա: