Մոսկվայում չեղարկել են շքերթի ավիացիոն հատվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ավիացիոն հատվածը եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկել են։ Շքերթին մասնակցելու համար նախապատրաստված ինքնաթիռներն ու ուղղաթիռները կվերադառնան օդանավակայաններ։ Թռիչքները չեղարկելու որոշումը կայացվել է ռազմական գերատեսչությունում, հայտնում է «Լենտա.ռու»-ն։
«Եղանակային վատ պայմանների պատճառով որոշում է ընդունվել չեղարկել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ավիացիոն հատվածը»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։