Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս պատմաբան. Հայաստանը փաստացի հերքում է իր գոյությունը 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպրոցներում օգտագործման համար հաստատված 8-րդ դասարանի Հայաստանի պատմության նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը կոչվում է անեքսիա։ eadaily.com-ի թղթակիցն այդ առնչությամբ մի քանի հարց է ուղղել ռուս պատմաբան Օլեգ Հայրապետովին։

— Օլեգ Ռուդոլֆովիչ, խնդրում եմ բացատրեք մեզ, 8-րդ դասարանի հայկական դպրոցների համար հաստատվել են պատմության դասագրքեր, որտեղ ասվում է, որ ժամանակին Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել Հայաստանի տարածքի մի մասը։ Արդյո՞ք դա իրական պատմական փաստ է:

-Լավ, ի՞նչ ասեմ։ Մարդը, ում ես անվանում եմ «Николаша-нидвораша», շարունակում է իր քաղաքական կուրսը։ Ժամանակին ես ասել եմ, որ Հայաստանի կառավարությունը վերջերս դարձել է ոչ թե կառավարություն, այլ Հայաստանի լուծարման հանձնաժողով, այդ թվում որպես անկախ պետություն լուծարման։ Եվ այդ առումով այն զարմանալիորեն հետևողականորեն է գործում։ Դա պետք է ընդունել։ Ալեքսանդրապոլի պայմանագիրն այդ մարդկանց հստակ իդեալն է։ Կամ նրանց իդեալը, ովքեր ղեկավարում են նրաենց գործունեությունը, քանի որ այդ լուծարման հանձնաժողովի անկախությունը, մեղմ ասած, կասկածելի է։ Իսկապես, Փաշինյանն ու իր թիմը հստակ աշխատում են արտաքին պատվերների վրա։ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, եթե ուշադիր նայեք, աշխատում են Լեհաստանի Հիշողության ինստիտուտում առաջին անգամ մշակված նույն սցենարով։ Այդ սցենարը կիրառվեց Բալթյան երկրներում, հետո Վրաստանում ու Ուկրաինայում։ Ամեն ինչ սկսվում է Խորհրդային Միության ժառանգության վերանայումից, Հիտլերի համախոհներին ազգային հերոսներ հռչակելուց։ Համապատասխանաբար, Էստոնիայում և Լատվիայում դա ՍՍ-ի զորքերի, Լիտվայի բոլոր տեսակի զոնդեր-թիմերի, Ուկրաինայում Բանդերայի և ՍՍ Գալիցիեն դիվիզիայի փառաբանումն է, Վրաստանի դեպքում «Վրացական տարածաշրջանը», Հայաստանի դեպքում Նժդեհը: Ի դեպ, պետք է նշել, որ Նժդեհի հերոսացումը սկսվել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք:

-Ինչը սիմպտոմատիկ է...

-Իհարկե։ Որովհետև «Николаша-нидвораша»-ն շատ առումներով շարունակում է Սարգսյանի սկսած քաղաքականությունը։

— Խոսակցություններ կան, որ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի ստվերային ղեկավարը։

— «Николаша-нидвораша»-ն, եթե ուշադիր նայեք, իրականում Սարգսյանի ստեղծագործությունն է։ Եթե վերադառնանք արտաքին տիկնիկավարների գործողության մեթոդին, ապա ԽՍՀՄ-ի դեմոնիզացումից հետո հաջորդ քայլը օկուպացիայի թեզն է։ Այստեղից սովորաբար սկսվում է դեմագոգիան արդեն ոչ թե Խորհրդային Միության, այլ Ռուսական կայսրության՝  եթե ոչ Մոսկվայի թագավորության, հանցագործությունների մասով։
Նշենք, որ Հայաստանի դեպքում այդ ամենը հատկապես է հիմար  հնչում։ ՀՀ կրթության նախարարության քաղաքականությունից, եթե այդ գերատեսչությունը կարելի է այդպես անվանել (ավելի տրամաբանական անվանումը կլիներ Խավարի նախարարություն), ակնհայտ ապուշության հոտ է գալիս։ Դե, դա ակնհայտ է. եթե որևէ մեկը կարող է հայտարարություն անել հայկական այդ տարածքի բռնազավթման մասին, ապա դա կարող է լինել միայն նախկին Պարսկաստանը՝ ներկայիս Իրանը։ Ներկայիս Հայաստանի տարածքում Հայաստան չկար, դա փաստ է: Մինչ Թուրքմանչայի խաղաղությունը, որն ամփոփում էր 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, կար Էրիվանի խանությունը, որը սովորաբար ղեկավարում էր պարսիկ սերդարը՝ շահի վասալը, իսկ կողքին Նախիջևանի խանությունն էր։ Ռուսաստանը լուծարեց այս երկու կառույցները և տարածաշրջանի քաղաքական քարտեզում ավելացրեց «Հայաստան» տերմինը։ Այնտեղ առաջին անգամ ստեղծվեց հայկական շրջան։ Այսպիսով, նաև Ադրբեջանը կարող է հայտարարել այդ տարածքների անեքսիայի մասին (ի դեպ, նրանք դա անում են)։ Կրկնում եմ նման հայտարարություն կարող էր լինել Թեհրանում։ Բայց երբ դա արվում է Հայաստանի Հանրապետությունում... Երբ Երևանում ասում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը, որը վերադարձրեց Հայաստանը հայերին, հանցագործություն է, ապա ի՞նչ է դա։ Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այդ ամենից։

Դա ինքնին հուշում է, որ հանցագործությունը պետք է շտկվի։ Քանի որ դա հանցագործություն է համարում, ուրեմն ԼՂ լուծարումից հետո պետք է լուծարվի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դա այն ամենն է, որը «Николаша-нидвораша»-ն կթողնի իրենից հետո, և հետո նա պետք է սեփական ականջներից բռնի ու իրեն տանի Բաքվի կամ Թեհրանի բանտ։ Նա արդեն Բաքվին է արտահանձնել Ղարաբաղի նախագահներին, իսկ հիմա, ակնհայտորեն, ինքն էլ է պատրաստվում հանձնվել։ Հայաստանի կրթության նախարարության տրամաբանությամբ Հայաստանի տարածքը պատկանում է Իրանին կամ Ադրբեջանին, իսկ ինքը հանրապետությունն այժմ գոյություն ունի ապօրինի։

-Ես կցանկանայի պարզաբանել: Դա Հայաստանի իշխանությունների «անեքսիայի մասին» պաշտոնական հայտարարություն չէ, այլ ներառված է պատմության դասագրքում։ Դա, ըստ Ձեզ կարևո՞ր է։

- Իհարկե։ Անշուշտ։ Պատմության դասագիրքը երկրի անցյալի, ներկայի և ապագայի քաղաքական հայացքի կենտրոնացումն է: Երբ, օրինակ, ադրբեջանական դասագրքերում գրված է, որ Հայաստանը կառուցվել է ադրբեջանական հողերի վրա՝ դա քաղաքական դիրքորոշում է։ Երբ գերմանական դասագրքերում, սկսած 1991 թվականից, քաղաքները, որոնք Գերմանիան կորցրեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, սկսեցին անվանվել երկու տեղանունով՝ լեհերեն և գերմաներեն (Պոզնան - Պոզեն, Դանցիգ - Գդանսկ, Բրեսլաու - Բրեսլաու և այլն)՝ դա քաղաքական դիրքորոշում է: Նրանք դա չէին արել մինչև 1991թվականը: Հայաստանը մյուս երկրներից տարբերվում է նրանով, որ նա բառացիորեն է հերքում իր գոյությունը: Նրա կրթության նախարարության դիրքորոշումն, իհարկե, անգրագետ է և զուրկ ողջամտությունից: Նա չկա էլ: Դա ինքնասպանություն է։ «Николаша-нидвораша»-ի քաղաքականությունն այն է, որ Հայաստանից ոչ ցից մնա, ոչ բակ։ Եվ նա դա կանի ի վերջո:

— Հիմնական հարցն այն է, որ դուք պնդում եք, որ Ռուսաստանը ոչ թե անեքսիայի է ենթարկել, այլ, ընդհակառակը, ստեղծել է հայկական պետությունը։

-Դե, նա չի ստեղծել հայկական պետությունը, այլ ստեղծել է դրա առաջացման պայմանները։ Սկզբից այնտեղ նա վերացրել է մահմեդական խանությունները՝ Էրիվանն ու Նախիջևանը, ապա ստեղծվել է հատուկ տարածքային միավոր՝ Հայկական մարզ, որը հետագայում վերածվել է Երևանի նահանգի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Ամենադիտված