Կուրսկի շրջանի 28 բնակավայր Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ է (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվում է Կուրսկի շրջանի 28 բնակավայր: 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է»,-տեսակոնֆերանսի միջոցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նրա տեղեկացմամբ՝ 180 հազար մարդ ենթակա է տարհանման, 121 հազար մարդ արդեն հեռացել կամ տարհանվել է։
Սմիրնովը հայտնել է նաև, որ զոհվել է 12 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 121 մարդ:
https://t.me/+H0ryR1_Vkw0zNDYy